Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ՝ ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր. Ռուբինյան

Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ՝ ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընդդիմության մասով, եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ՝ ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր: Ես կողմնապահություն չեմ արել և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որը կարող էր ստանալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը շատ վատ գնահատեց տեղի ունեցածը. «Պետք է ասեմ, որ ցավոք տեղի ունեցածն արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում և դրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի հանրապետականի թևը ներկայացնող պատգամավորներն են,  որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով և դա արտահայտվում է նիստերի դահլիճում»:

Leave a comment