ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում վերահսկողություն է հաստատել Գոլուբկովո բնակավայրի նկատմամբ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Գոլուբկովո բնակավայրը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Զապորոժիեի մարզի Գոլուբկովո բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment