Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած հերթական քաշքշուկից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ միջադեպի հիմնական պատասխանատուները ԱԺ փաստացի ղեկավարն ու ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանն են։
Գրիգորյանը շեշտել է, որ վերջին վեց տարիներին խորհրդարանում արձանագրված բոլոր լարված իրավիճակների հետևում կանգնած է եղել Ղալումյանը։ Նա կոչ է արել դադարեցնել սադրանքները և նիստերի դահլիճը չվերածել գլադիատորական մարտերի։