Կիևում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջների վնասման ֆոնին տրանսպորտային կոլապս է սկսվել, հայտնում է ուկրաինական «Инсайдер»-ը։
Նշվում է, որ արդեն երկրորդ օրն անընդմեջ Ուկրաինայի մայրաքաղաքի ճանապարհներին խցանումներ են առաջանում։ Շատ վարորդներ հրաժարվել են անձնական ավտոմեքենաներից և անցել մետրոյի, որտեղ ևս մեծ կուտակումներ են առաջացել։
Հոկտեմբերի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը հարվածել են Կիևում Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին։ Գերատեսչության տվյալներով՝ այդ կամրջով ապահովվում էր Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի տեղափոխումն ու ռազմական բեռների լոգիստիկան։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ կամրջի երթևեկելի հատվածը վնասվել է։
Կիևի մի քանի կամուրջների վնասումից հետո ուկրաինական իշխանությունները քննարկել են Դնեպրի վրայով պահեստային անցումներ կառուցելու հնարավորությունը՝ ամբարտակ, պոնտոնային անցում, իսկ հետագայում նաև գետի տակ թունել կառուցելու տարբերակը։