Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը», ազատվել է կալանքից, այս մասին «24նյուզ»-ին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը, 2025թ․ հոկտեմբերի 16-ին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար։