Քաղաքականություն
06.10.2026 | 11:06
Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց, որը շարունակվեց քաշքշուկով ու հրմշտոցով։ ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում քննադատեց Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը օրակարգում չընդգրկելը՝ պնդելով, թե խորհրդարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել «ապօրինությունների շարք», ընդ որում կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ պատգամավորը չի խոսում օրակարգային հարցից։
Պատգամավորների միջև բախումը կանխելու և կողմերին իրարից հեռացնելու նպատակով նիստերի դահլիճ մտան ՊՊԾ աշխատակիցներ։
ՊՊԾ ծառայողները պատ կազմեցին պատգամավորների միջև՝ բաժանելով միմյանց հրմշտող պատգամավորներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան