«Պարոն Ղազարյան, ձեր ելույթը չի վերաբերվում օրակարգին, ստիպված եմ ընդհատել…»,- դիմելով ամբիոնից ելույթ ունեցող ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Դուք իրավունք չունեք, վերականգնե՛ք իմ խոսքի իրավունքը»,- արձագանքեց Ղազարյանը: Երբ նա վերադարձավ, դահլիճում իրարանցում սկսվեց: Հնչում էին փոխադարձ վիրավորանքներ: