Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հպարտանում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներով, որոնք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին։
Պուտինը պետական պարգևներ է հանձնել այն ուսուցիչներին, ովքեր կրթել և դաստիարակել են հատուկ ռազմական գործողության հերոսներին։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցները ներկայումս նաև հանդես են գալիս որպես երեխաների դաստիարակներ և ակտիվորեն ներգրավված են կրթական համակարգում։
Պուտինը նշել է, որ հերոսների օրինակը վկայում է այն մասին, որ Ռուսաստանին հաջողվել է պահպանել մանկավարժական դպրոցի սերնդափոխությունն ու շարունակականությունը։