Քաղաքականություն
05.10.2026 | 21:50
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է նաև խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված արդյունքներին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ռազմավարական գործընկերության շրջանակում աշխատանքային խմբերի գործունեության կարևորությունը՝ համագործակցության հետագա խորացման համատեքստում։