https://arm.sputniknews.ru/20261005/pajmanagirn-e-hnacel-te-ynddimadir-en-inchu-en-ashkhatanqic-azatvum-dasakhvosnery-107703338.html
Պայմանագի՞րն է հնացել, թե՞ ընդդիմադիր են. ինչու են աշխատանքից ազատվում դասախոսները
Պայմանագի՞րն է հնացել, թե՞ ընդդիմադիր են. ինչու են աշխատանքից ազատվում դասախոսները
Sputnik Արմենիա
Ժամանակ առ ժամանակ լրահոսում տեղեկություններ են հայտնվում, որ այս կամ այն դասախոսն ազատվել է աշխատանքից կամ նրա հետ կնքված պայմանագրի ժամկետը չի երկարաձգվել։… 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T21:44+0400
2026-10-05T21:44+0400
2026-10-05T21:44+0400
հեղինակներ
դասախոս
երևանի պետական համալսարան (եպհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107718661_0:0:1500:844_1920x0_80_0_0_27b87098fbb33e155e9d2039dda7477f.jpg.webp
Իրենց պնդմամբ՝ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված դասախոսների մի մասը իրավական գործընթացներ է սկսել։ Հիմնականում աշխատանքից ազատվել են Երևանի պետական համալսարանի դասախոսներ, որի ռեկտորը` Հովհաննես Հովհաննիսյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու այժմ էլ սերտորեն կապված է այդ քաղաքական թիմի հետ։ Դասախոսներ հեռացվել են նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանից։ Նրանք են` Աբրահամ Գասպարյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահե Արսենյանը, Անուշ Սեդրակյանը, Ալեն Ղևոնդյանը, Ցոլակ Ակոպյանը, Գագիկ Ղազինյանը, Մենուա Սողոմոնյանը և այք։ Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մի քանիսի հետ` պարզելու իրավական գործընթացներից որոշ մանրամասներ։ Բոլորը վստահ են` իրենց աշխատանքից ազատել են քաղաքական ընդդիմադիր հայացքների համար։ ԵՊՀ–ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի նախկին դասախոս Աբրահամ Գասպարյանը, որը բուհում դասավանդել է 2009-2024 թվականներին, 3 կուրսում տարբեր ծրագրեր է ունեցել։ Ինչ վերաբերում է իր դասավանդած առարկաներին (ազգային անվտանգության հայեցակարգերի համեմատական վերլուծություն, ռազմաքաղաքացիական հարաբերությունների տեսությունները ամբողջ աշխարհում և այլն), ապա վստահեցրեց` դրանք չեն կոմպենսացվում։ Հարցին, թե աշխատանքից ազատելու համար ինչ հիմքեր են ներկայացվել, շեշտեց` ասել են, թե նպատակահարմար չեն գտնում կամ ծրագրում փոփոխություններ պետք է լինեն։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի նախկին տեղակալ, ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանին էլ են 2024 թվականին աշխատանքից ազատել, նշելով, որ պայմանագրի ժամկետը լրանում է, ու այդ ժամանակ էլ նա դիմել է դատարան։ Ըստ Սողոմոնյանի` խնդիրն այն է, որ տարիներ շարունակ իր ու մի շարք այլ երկարամյա դասախոսների հետ կնքված պայմանագրերն անժամկետ են եղել։ Սողոմոնյանը պատմեց` մինչ աշխատանքից հեռացնելն իր 3 առարկայից մեկն առհասարակ հանել էին ծրագրից, մյուսը` տեղափոխել այլ ամբիոն, 3-րդ առարկան էլ 2-րդ կուրսի 1-ին կիսամյակից դարձրել էին 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակ ու այնպես արել, որ այնտեղ դաս չունենա։ Նա շեշտեց` դատարանում էլ մի զեկուցագիր կար, որտեղ ամբիոնի վարիչը նշել է, թե իր առարկաներից մեկը կրկնում է այլ առարկայի բովանդակությունը։ Պահանջել էին ապացույց ներկայացնել, ինչը չի արվել։ Իմ աշխատանքում վերականգնման պահանջը չի բավարարվել»,– նշեց նա։Սողոմոնյանը դատարանից պահանջել էր նաև փոխահտուցել փաստաբանի կատարած ծախսերը` 650 000 դրամը, ինչը նույնպես մասնակի է բավարարվել` 300 000 դրամ։ Սողոմոնյանը հայց էր ներկայացրել նաև իր արժանապատվությանը հասցված վնասը փոխհատուցել խորհրդանշական 1 մլն դրամով, ինչին դատարանը, ըստ նրա, պատշաճ անդրադարձ չի էլ կատարել։Նա Վերաքննիչ դատարան է դիմել բոլոր այն հայցադիմումների համար, որոնք չեն բավարարվել։Ղազինյանը իր` աշխատանքից ազատելը կապում է որդու` «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի քաղաքական գործունեության հետ։ Ինչ վերաբերում է իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն, ապա նա դա արել է բոլոր իշխանությունների օրոք, բայց երբևէ որևէ դժգոհություն չի հնչել։ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի արդեն նախկին դասախոս Ռուբեն Մելիքյանը, որն այդտեղ դասավանդել է 23 տարի, դեռևս չի դիմել դատարան։ «Ես դեռ մոտ 20 օր ժամանակ ունեմ, հուսով եմ` կհասցնեմ հայց ներկայացնել։ Մինչ այս չեմ արել, որովհետև շատ ավելի կարևոր գործեր ունեի և ունեմ։ Այս պահին դեռ չեմ որոշել, թե ինչ հայց եմ ներկայացնելու, դեռ ժամանակ ունեմ, կմտածեմ, կվերջնականացնեմ, ինչպես նաև ավելի նեղ մասնագետների հետ կխոսեմ»,– ասաց Մելիքյանը։ Հավելենք՝ բուհերն ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկած ՔՊ-ի «օրոք» ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՊՀ-ինը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այդ առումով չեն տարբերվում ՀՊՄՀ-ն (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան), ՀԱՊՀ-ն (վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյան), ու այդպես շարունակ…
2026
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_793424cf5b161151ecb84498edc271fa.jpg.webp
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_793424cf5b161151ecb84498edc271fa.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107718661_293:0:1418:844_1920x0_80_0_0_2ad4e293a840618a6e94db98beb39979.jpg.webp
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_793424cf5b161151ecb84498edc271fa.jpg.webp
հեղինակներ, դասախոս, երևանի պետական համալսարան (եպհ)
հեղինակներ, դասախոս, երևանի պետական համալսարան (եպհ)
Ժամանակ առ ժամանակ լրահոսում տեղեկություններ են հայտնվում, որ այս կամ այն դասախոսն ազատվել է աշխատանքից կամ նրա հետ կնքված պայմանագրի ժամկետը չի երկարաձգվել։ Որպես հիմնավորում գործատուները հազարումի պատճառ են նշում, իսկ ազատվածները միայն մեկը՝ քաղաքական հայացքները։
Իրենց պնդմամբ՝ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված դասախոսների մի մասը իրավական գործընթացներ է սկսել։
Հիմնականում աշխատանքից ազատվել են Երևանի պետական համալսարանի դասախոսներ, որի ռեկտորը` Հովհաննես Հովհաննիսյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու այժմ էլ սերտորեն կապված է այդ քաղաքական թիմի հետ։ Դասախոսներ հեռացվել են նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանից։
Նրանք են` Աբրահամ Գասպարյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահե Արսենյանը, Անուշ Սեդրակյանը, Ալեն Ղևոնդյանը, Ցոլակ Ակոպյանը, Գագիկ Ղազինյանը, Մենուա Սողոմոնյանը և այք։
ԵՊՀ–ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի նախկին դասախոս Աբրահամ Գասպարյանը, որը բուհում դասավանդել է 2009-2024 թվականներին, 3 կուրսում տարբեր ծրագրեր է ունեցել։
«ԵՊՀ–ի 3 կուրսում ունեցած իմ դասերն ուղղակի ծրագրից հանեցին, պայմանագիրը դադարեցրին։ Մինչ այդ` 44-օրյա պատերազմից հետո, ամբողջական դրույքն էին կրճատել, ապա հասցրին այն վիճակի, որ ժամավճարով պայմանագիր կնքվեց։ Տրամաբանական ավարտն էլ «Սրբազան շարժումից» հետո ինձ համալսարանից անմիջապես հեռացնելն էր։ Դիմել էինք դատարան` համալսարանի ղեկավարության ընդունած որոշումն ապօրինի ճանաչելու համար։ Հայցը մերժվել էր, դիմել էինք ընդհուպ Վճռաբեկ դատարան, որտեղ նույնպես մեր պահանջները մերժվել են։ Վճռաբեկը ոչ ֆորմալ առումով հասկացրեց` սա քաղաքական թեմա է ու այլևս դիմելու կարիք չկա»,– նշեց Գասպարյանը։
Ինչ վերաբերում է իր դասավանդած առարկաներին (ազգային անվտանգության հայեցակարգերի համեմատական վերլուծություն, ռազմաքաղաքացիական հարաբերությունների տեսությունները ամբողջ աշխարհում և այլն), ապա վստահեցրեց` դրանք չեն կոմպենսացվում։
Հարցին, թե աշխատանքից ազատելու համար ինչ հիմքեր են ներկայացվել, շեշտեց` ասել են, թե նպատակահարմար չեն գտնում կամ ծրագրում փոփոխություններ պետք է լինեն։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի նախկին տեղակալ, ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանին էլ են 2024 թվականին աշխատանքից ազատել, նշելով, որ պայմանագրի ժամկետը լրանում է, ու այդ ժամանակ էլ նա դիմել է դատարան։
Ըստ Սողոմոնյանի` խնդիրն այն է, որ տարիներ շարունակ իր ու մի շարք այլ երկարամյա դասախոսների հետ կնքված պայմանագրերն անժամկետ են եղել։
«Մի քանի պահանջ ենք ներկայացրել դատարան։ Առաջին դեպքում պահանջել ենք ապօրինի կամ անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։ Երկրորդ պահանջը հարկադիր պարապուրդին է վերաբերվել` ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով փոխհատուցում տրամադրել։ Երրորդն էլ այն էր, որ աշխատանքի վերականգնելու անհնարինության պարագայում փոխհատուցվեր միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով։ 2-րդ հայցը բավարարվել է, իսկ 3-րդ հայցը մասնակի` 6-ապատիկի չափով»։
Սողոմոնյանը պատմեց` մինչ աշխատանքից հեռացնելն իր 3 առարկայից մեկն առհասարակ հանել էին ծրագրից, մյուսը` տեղափոխել այլ ամբիոն, 3-րդ առարկան էլ 2-րդ կուրսի 1-ին կիսամյակից դարձրել էին 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակ ու այնպես արել, որ այնտեղ դաս չունենա։ Նա շեշտեց` դատարանում էլ մի զեկուցագիր կար, որտեղ ամբիոնի վարիչը նշել է, թե իր առարկաներից մեկը կրկնում է այլ առարկայի բովանդակությունը։ Պահանջել էին ապացույց ներկայացնել, ինչը չի արվել։ Իմ աշխատանքում վերականգնման պահանջը չի բավարարվել»,– նշեց նա։
Սողոմոնյանը դատարանից պահանջել էր նաև փոխահտուցել փաստաբանի կատարած ծախսերը` 650 000 դրամը, ինչը նույնպես մասնակի է բավարարվել` 300 000 դրամ։
Սողոմոնյանը հայց էր ներկայացրել նաև իր արժանապատվությանը հասցված վնասը փոխհատուցել խորհրդանշական 1 մլն դրամով, ինչին դատարանը, ըստ նրա, պատշաճ անդրադարձ չի էլ կատարել։
Նա Վերաքննիչ դատարան է դիմել բոլոր այն հայցադիմումների համար, որոնք չեն բավարարվել։
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը, որը շուրջ 28 տարի եղել է այդ պաշտոնում, բայց համալսարանում ընդհանուր աշխատել է 50 տարի, նշեց` իրեն էլ են որպես հիմք ներկայացրել աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալը։ Բայց նա պնդում է՝ իր պայմանագիրն անժամկետ է եղել, քանի որ հիմնական դասախոս է, ոչ թե ժամավճարով աշխատող կամ հրավիրյալ, ու փաստական որևէ հիմք չկա, օրինակ` առողջական, որակի կամ այլ խնդրի հետ կապված։ Աշխատանքից ազատելը նա նույնպես վիճարկել է դատարանում, որն էլ վարույթ է ընդունվել, բայց դեռևս դատական նիստի օր նշանակված չէ։ Այս պահին դատարանը համալսարանից հիմնավորումներ է պահանջել։
Ղազինյանը իր` աշխատանքից ազատելը կապում է որդու` «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի քաղաքական գործունեության հետ։ Ինչ վերաբերում է իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն, ապա նա դա արել է բոլոր իշխանությունների օրոք, բայց երբևէ որևէ դժգոհություն չի հնչել։
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի արդեն նախկին դասախոս Ռուբեն Մելիքյանը, որն այդտեղ դասավանդել է 23 տարի, դեռևս չի դիմել դատարան։
«Ես դեռ մոտ 20 օր ժամանակ ունեմ, հուսով եմ` կհասցնեմ հայց ներկայացնել։ Մինչ այս չեմ արել, որովհետև շատ ավելի կարևոր գործեր ունեի և ունեմ։ Այս պահին դեռ չեմ որոշել, թե ինչ հայց եմ ներկայացնելու, դեռ ժամանակ ունեմ, կմտածեմ, կվերջնականացնեմ, ինչպես նաև ավելի նեղ մասնագետների հետ կխոսեմ»,– ասաց Մելիքյանը։
Հավելենք՝ բուհերն ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկած ՔՊ-ի «օրոք» ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՊՀ-ինը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այդ առումով չեն տարբերվում ՀՊՄՀ-ն (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան), ՀԱՊՀ-ն (վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյան), ու այդպես շարունակ…