Շատերի կողմից սիրված մաղադանոսը, համեմը և այլ կանաչեղենը միշտ չէ, որ օգտակար են: Կան մարդկանց երկու կատեգորիա, որոնք պետք է հատկապես զգույշ լինեն դրանց հետ։
Բայց ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ թարմ կանաչեղեն ուտել։
Համեմը, մաղադանոսը և այլ կանաչեղենը հայտնի են որպես վիտամին K-ի գանձարան: Բայց ոչ բոլորը պետք է չարաշահեն դրանք: Կան մարդկանց երկու խումբ, որոնց համար կանաչեղենը պարզապես անօգուտ է, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ վտանգավոր։
Ինչպես նշել է հայտնի բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ինչն է ամենակարևորը» հաղորդման ժամանակ, կանաչեղենը խորհուրդ չի տրվում հակակոագուլյանտներ ընդունողներին: Վիտամին K-ն պարզապես չեզոքացնում է արյան մակարդելիությունը նվազեցնող դեղամիջոցների ազդեցությունը: Ավելին, վիտամին K-ն կարող է առաջացնել երիկամների քարերի սրացում: