https://arm.sputniknews.ru/20261005/hutinery-aviaynkerutjunnerin-zgushacrel-en-chogtagvortsel-saudjan-arabiaji-odajin-taratsqy-107717247.html
Հութիները ավիաընկերություններին զգուշացրել են չօգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը
Հութիները ավիաընկերություններին զգուշացրել են չօգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը
Sputnik Արմենիա
Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T21:12+0400
2026-10-05T21:12+0400
2026-10-05T21:12+0400
հութի
եմեն
սաուդյան արաբիա
թռիչք
ինքնաթիռ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277753_0:64:1600:964_1920x0_80_0_0_96142558fd5360b34e7c4ca86e0e91ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը ավիաընկերություններին նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին՝ թագավորության դեմ ծրագրվող ռազմական գործողությունների ֆոնին։Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։ Շարժումն ընդգծել է, որ այս նախազգուշացումից հետո իրենք պատասխանատվություն չեն կրում թագավորության օդային տարածքի թռիչքների հնարավոր հետևանքների համար։Հութիների և Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորս տարվա դադարից հետո։Այդ ընթացքում հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։ Այսօր Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունները հայտարարել են «Անսար Ալլահի» վերահսկողության տակ գտնվող Սանայի ազատագրման գործողության մեկնարկի մասին։Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների դիրքերի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների մասին։ Նրանց տվյալներով՝ շուրջ 100 կործանիչ գրոհել է ավելի քան 300 թիրախ շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ աջակցելով կառավարական ուժերի ցամաքային գործողությանը։
եմեն
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277753_115:0:1486:1028_1920x0_80_0_0_260d3fb4742c9e981beae85e9ed8db30.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, եմեն, սաուդյան արաբիա, թռիչք, ինքնաթիռ
հութի, եմեն, սաուդյան արաբիա, թռիչք, ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը ավիաընկերություններին նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին՝ թագավորության դեմ ծրագրվող ռազմական գործողությունների ֆոնին։
«Առաջնորդվելով քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատմամբ հոգածությամբ՝ մարդասիրական գործողությունների համակարգման կենտրոնը նախազգուշացնում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին, որ այն անվտանգ չէ, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմ է դառնալու մեր զինված ուժերի համար»,-ասված է հութիների տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։ Շարժումն ընդգծել է, որ այս նախազգուշացումից հետո իրենք պատասխանատվություն չեն կրում թագավորության օդային տարածքի թռիչքների հնարավոր հետևանքների համար։
Հութիների և Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորս տարվա դադարից հետո։
Այդ ընթացքում հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։ Այսօր Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունները հայտարարել են «Անսար Ալլահի» վերահսկողության տակ գտնվող Սանայի ազատագրման գործողության մեկնարկի մասին։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների դիրքերի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների մասին։ Նրանց տվյալներով՝ շուրջ 100 կործանիչ գրոհել է ավելի քան 300 թիրախ շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ աջակցելով կառավարական ուժերի ցամաքային գործողությանը։