Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի զինծառայողները Պակիստանի հետ համատեղ հատուկ զորավարժությունների են մասնակցել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցում է, որ վարժանքներն անցկացվել են Կարաչիում։

Զորավարժությունների հիմնական նպատակն է եղել երկու երկրների զինծառայողների միջև փորձի փոխանակումը, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ուսումնասիրությունն ու փոխգործակցության կատարելագործումը։

Ուսումնական ծրագրի շրջանակում իրականացվել են նաև գործնական հրաձգության և ծովային գործողությունների վարժանքներ՝ հնարավորինս մարտական պայմաններին մոտեցված իրավիճակներում։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվել նաև հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ստորաբաժանումների համակարգման և փոխգործակցության բարձրացմանը։

Leave a comment