2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել

2026 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 4-ն Ադրբեջանում ոչ մարտական ​​իրավիճակներում զոհվել է առնվազն 44 զինծառայող։ Այս մասին ասվում է Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղեկատվության համաձայն՝ զինծառայողներից 13-ը մահացել են տարբեր հիվանդություններից, 9-ը՝ ավտովթարներից, 7-ը՝ դժբախտ պատահարներից, 5-ը՝ ինքնասպանությունից, իսկ 1-ը՝ անզգուշությունից։ Զեկույցում նշվում է, որ 9 մարդու մահվան պատճառը չի բացահայտվել։

Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ հուլիսը մահացությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցող ամիսն էր․ այդ ամիս մահացել է 11 զինծառայող։ Մահացածներից 30-ը Պաշտպանության նախարարության զինծառայողներ էին, 10-ը՝ Պետական ​​սահմանապահ ծառայության, իսկ ևս 4-ը՝ Ներքին զորքերի, Նախագահական անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Զորակոչի պետական ​​ծառայության զինծառայողներ։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 8 զինծառայող։ Նրանցից 5-ը վիրավորվել են ավտովթարի հետևանքով, 2-ը՝ ականի վրա պայթելու, իսկ 1-ը՝ լեռներում տեղի ունեցած սողանքի հետևանքով։

Մահացածներից 11-ը զինվորներ են, 6-ը՝ արտաժամկետ ծառայության մեջ գտնվողներ, 8-ը՝ ենթասպաներ, 5-ը՝ սպաներ, 4-ը՝ կուրսանտներ, իսկ 1-ը՝ սերժանտ։ Ինստիտուտը հայտնում է, որ մյուս 9 անձանց զինվորական կոչումը որոշել հնարավոր չէ։

Ինստիտուտի տվյալներով՝ 2025 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում ոչ մարտական ​​իրավիճակներում մահացել է առնվազն 43 զինծառայող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment