18:54 05.10.2026 (Թարմացված է: 18:56 05.10.2026)
Բաժանորդագրվել
ԶԼՄ-ների տվյալներով՝ անվանի մարզչի վիճակն առայժմ չի հաջողվում կայունացնել։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Գեղասահքի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան առողջական վիճակի վատթարացման պատճառով կրկին հիվանդանոցում է հայտնվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
«Մի քանի օր առաջ Տատյանա Անատոլևնային կրկին հոսպիտալացրել են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ անվանի մարզչի վիճակն առայժմ չի հաջողվում կայունացնել։
Սեպտեմբերի սկզբին Տարասովան պլանային հետազոտություն էր անցել բուժկենտրոնում, բայց ավելի ուշ կրկին հայտնվել էր հիվանդանոցում։ Ապրիլին 79-ամյա Տարասովան տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայից հայտնել էին, որ պատճառը սուր շնչառական վարակն էր։ Ապրիլի 20-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից։