Saudi Aramco-ի ղեկավարը նախազգուշացրել է նավթի համաշխարհային պաշարների երկարատև վերականգնման մասին

Մերձավոր Արևելքում մատակարարումների շարունակվող խափանումների ֆոնին նավթի համաշխարհային պաշարների վերականգնումը կարող է մինչև երկու տարի պահանջել, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով Saudi Aramco-ի գլխավոր գործադիր տնօրեն Ամին Նասերի հայտարարությունը։ Լոնդոնում կայացած Energy Intelligence համաժողովում ընկերության ղեկավարը նշել է, որ էներգետիկ շուկաների վրա ճնշումը կուժեղանա այնքան ժամանակ, քանի դեռ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավագնացությունը լիովին չի վերականգնվել։

Saudi Aramco-ի ղեկավարության գնահատականներով՝ փետրվարի վերջից համաշխարհային շուկան կորցրել է մոտ 3 մլրդ բարել նավթ, մինչդեռ պաշարներից օգտագործվել է շուրջ 1 մլրդ բարել։ Պաշարների հիմնական մասը վերցվել է առևտրային պահեստարաններից, իսկ մնացած 6 մլրդ բարել պաշարները, Ամին Նասերի խոսքով, «գործնականում անհասանելի են»։ Այս ֆոնին G7-ի երկրները նախկինում պայմանավորվել էին արտակարգ պաշարներից ազատ արձակել 100 մլն բարել հում նավթ և դիզելային վառելիք։

Չնայած պաշարների հետ կապված լարված իրավիճակին՝ հումքի համաշխարհային գները փոքր-ինչ նվազել են՝ Հորմուզի նեղուցով և Սաուդյան Արաբիայի East-West նավթամուղով արտահանման վերականգնմանը զուգահեռ։ Դեկտեմբերին Brent տեսակի նավթի ֆյուչերսները էժանացել են 0.1%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102.20 դոլարի, իսկ ամերիկյան WTI-ի նոյեմբերյան մատակարարման պայմանագրերը նվազել են 0.5%-ով՝ մինչև 90.64 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Leave a comment