Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, իր գնահատմամբ, «դրսից կազմակերպված և կառավարվող գործընթաց» էին։ Հայտնում են ԶԼՄ-ները:
Եվրոպան ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում պետական հեղաշրջման և հեղափոխության փորձերը, քանի որ դրանք տեղի են ունեցել իր ցուցումով, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին՝ վրաց ժողովրդին սեփական շահերի համար օգտագործելու նպատակով։