Միրզոյանն ու Արաղչին ՀՀ–Իրան հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

https://arm.sputniknews.ru/20261005/mirzvojann-u-araghchin-hhiran-haraberutjunneri-zargacmany-verabervogh-harcer-en-qnnarkel-107699803.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/1b/81152576_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0066a1e32f8d65e54b3fec7641dfa1da.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, արարատ միրզոյան, աբբաս արաղչի

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, արարատ միրզոյան, աբբաս արաղչի

Բաժանորդագրվել

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորության, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, որը պաշտոնական այցով գտնվում է, Թեհրանում, էներգետիկայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։

Նշվում է, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:

«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:

Նախարարները խոսել են նաև տարածաշրջանային զարգացումների մասին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարները մտքեր են փոխանակել նաև հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիատիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով:

Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանը Իրանի գործընկերոջը ցավակցություն է հայտնել նրա քրոջ մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք` Միրզոյանը Իրան է մեկնել հոկտեմբերի 4-ին։

Leave a comment