Պեսկովը կոչ է արել չհավատալ Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերին

https://arm.sputniknews.ru/20261005/peskvovy-kvoch-e-arel-chhavatal-irkutski-marzum-zhantakhti-masin-lurerin-107697190.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94175139_371:0:3102:2048_1920x0_80_0_0_7fa368a2a32d19a8489cea29d15ca783.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոսպոտրեբնադզոր, ռուսաստան, դմիտրի պեսկով, ժանտախտ

ռոսպոտրեբնադզոր, ռուսաստան, դմիտրի պեսկով, ժանտախտ

Բաժանորդագրվել

Ռոսպոտրեբնադզորում ընդգծել են, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ի գիտություն ընդունել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունները և անտեսել ասեկոսեներն ու այլ մտավարժանքները:

Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան մասին։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ։

«Տվյալ դեպքում գլխամասային գերատեսչությունը, որը իրավասու է այդ ոլորտում, Ռոսպոտրեբնադզորն է, և պետք է կողմնորոշվել հենց այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններով՝ տուրք չտալով տարբեր ասեկոսեների ու մտավարժանքների։ Դրա համար գործում է Ռոսպոտրեբնադզորը, որտեղ աշխատում են այդ ոլորտի բարձրակարգ մասնագետներ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետևում է Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակին։

Ավելի վաղ մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Մերձանգարայում վտանգավոր վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել, անցկացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իրավիճակը խիստ հսկողության տակ է:

Բացի այդ, տարածաշրջանի կառավարությունում տեղի է ունեցել մարզային սանիտարական և հակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ:

Զանգվածային թունավորում ՌԴ շրջաններում. ինչ է հայտնի այս պահին արտակարգ իրավիճակի մասին

Ռոսպոտրեբնադզորն իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի հիվանդ աշխատակցուհու մոտ չեն հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Նրա հետ շփված անձանց ստուգումը վարակիչ պաթոլոգիայի հետ կապված առողջական վիճակի փոփոխություններ չի հայտնաբերել։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։

Leave a comment