Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

05.10.2026 | 14:54

Լևոն Քոչարյանն անդրադարձել է իր և ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ շրջանառվող հարցերին և նշել, որ դրանց առնչվող բոլոր հարցերը քննարկվելու են դատարանում։

Քոչարյանի խոսքով՝ իր եղբայրը բիզնես գործունեությամբ սկսել է զբաղվել շատ վաղ տարիքից, և խոսքը մեկ դրվագի մասին չէ, այլ տարիների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ գործընթացների։ Նա նշել է, որ դատարան հայց է ներկայացված, դատական նիստերն էլ դռնբաց են ընթանում։

«Չկա որևէ գործունեություն, բիզնես գործունեություն, որի սկիզբը կամ ընթացքը ապօրինի է, չկա որևէ մի դրամ գումար, որի բացատրությունը չկա»,– ասել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment