Կիևը պետք է վճարի խաղաղ տնտեսական օբյեկտներին հասցրած հարվածների համար. Պեսկով

Բաժանորդագրվել

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հենց Կիևի ռեժիմն է ի սկզբանե հարվածներ հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող խաղաղ տնտեսական ենթակառուցվածքներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան պետք է վճարի Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, ինչ այժմ անում են մեր զինված ուժերը, նրանք պատասխան են տալիս դրա համար։ Ուկրաինան պետք է իր այդ գործողությունների համար վճարի և անպայման կվճարի», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Այս առումով նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ հենց Կիևի ռեժիմն է սկսել հարվածներ հասցնել Ռուսաստանի խաղաղ ենթակառուցվածքներին։

Պեսկովը հավելել է` այժմ Կիևի ռեժիմն ընդլայնել է Ռուսաստանի խաղաղ տնտեսության թիրախների ցանկը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբում, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի պատասխան հարվածներ հասցնել ուկրաինական օբյեկտներին։

Նրա խոսքով` թեև բոլոր կողմերից կոչեր են հնչում՝ դադարեցնել Ռուսաստանի կողմից Սև ծովում գտնվող ուկրաինական նավերի վրա պատասխան հարվածները, Ռուսաստանը դա չի անի։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական թիրախներին հասցված զանգվածային պատասխան հարվածներից հետո Ուկրաինայի մետաղագործական արդյունաբերությունը ոչնչացվել է։ Նա ընդգծել է, որ ՌԴ զինուժի հարվածների տակ հայտնված մետաղագործական ձեռնարկությունները երկակի նշանակության էին, որտեղ արտադրվում էին ոչ միայն ռելսեր և շինանյութեր։

Պեսկովն ասել է, թե որն է ՌԴ շահերին հասնելու առայժմ միակ եղանակը

Leave a comment