Մայրաքաղաքի տոնը կնշվի նաև ռեփ համերգով (PAN.am)

Հոկտեմբերի 10-ին՝ Մայրաքաղաքի տոնի առիթով, Անգլիական այգում ժամը 17։00-ից մինչև 22։00-ն ռեփ համերգ է անցկացվելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Հինգժամյա համերգի ընթացքում բեմում հանդես կգան՝ A Chilla, ՎՆԱՍ, ԴԱՎ, GALIFE, Նարեկ Մեծ Հայք, Միշտ Հասարակ, 47, Ֆելո և Սերժո։

Էրեբունի–Երևանի տոնակատարության հատուկ հյուրերից մեկը VANCO-ն է։ Հանրապետության հրապարակի Երգող շատրվանների հարևանությամբ՝ 17։00-23։00-ն էլեկտրոնային բեմում ելույթ կունենան նաև Guevo Aka Kai, Roob, Socko, Alber Ensso-ն։

Ազատության հրապարակում 17:00-20։30-ն տեղի կունենա դասական համերգ, Հյուսիսային պողոտայում 13։00-18։00-ն տեղի կունենա ազգային երաժշտության համերգ, Շառլ Ազնավուրի հրապարակում 12։00-18։00-ն տեղի կունենա փոփ համերգ

Leave a comment