Ծավի խմելու ջրի ակունքի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել. 1 անձ կալանավորվել է

https://arm.sputniknews.ru/20261005/tsavi-khmelu-jri-akunqi-mvot-aporini-hanqardjunahanum-e-irakanacvel-1-andz-kalanavvorvel-e-107679877.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/502/80/5028049_3:0:1427:1068_1920x0_80_0_0_2793ca652dfa2b756476353e5356b0ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջուր, հանքարդյունաբերություն, ապօրինի, հհ քննչական կոմիտե, սյունիք, ծավ

ջուր, հանքարդյունաբերություն, ապօրինի, հհ քննչական կոմիտե, սյունիք, ծավ

Բաժանորդագրվել

3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում երեք անձ ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ են իրականացրել։ Այս մասին տեղեկցնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելով, որ նրանցից մեկը կալանավորվել է։

ՔԿ-ի տվյալներով՝ Վարդենիս քաղաքի երեք բնակիչներ՝ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն, աշխատանքներն իրականացրել են տարածքում գտնվող չշահագործվող հանքախորշերում՝ ձեռքի հորատման գործիքներով։

Իրավապահները խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերել և առգրավել են տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքար և հագուստ։

Որքա՞ն են վաստակում ՀՀ–ում հանքերից, և ո՞ւր են տանում արտադրանքը. հետազոտություն

Քննությամբ հավաքված տվյալների, այդ թվում՝ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների հիման վրա երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանք մեղադրվում են ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու համար։

Քննչականից հավելել են, որ գործով նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment