Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 12-ին՝ ժամը 09։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 09։31-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Leave a comment