Խնդիրը չի կարելի թաքցնել և քաղաքականացնել․ Պիպոյանը՝ Հայաստանում մթերքի որակի մասին

https://arm.sputniknews.ru/20261005/khndiry-chi-kareli-taqcnel-ev-qaghaqakanacnel-pipvojany-hajastanum-mterqi-voraki-masin-107509459.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/0f/73390876_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5cb4782b6410bf990e9f559b4efe6377.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտահանում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, մթերք, ելակ, ռոսսելխոզնադզոր, արգելք, ծաղիկ, լոլիկ

արտահանում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, մթերք, ելակ, ռոսսելխոզնադզոր, արգելք, ծաղիկ, լոլիկ

Բաժանորդագրվել

Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հայկական բանջարեղենի և մրգերի որակի հետ կապված խնդիրներն իրական են, և ժամանակն է, որ իշխանությունները զբաղվեն ոչ թե դրանք քաղաքականացնելով, այլ համակարգային լուծումներ գտնելով։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Պետական գերատեսչությունները պետք է զբաղվեն հայկական բանջարեղենի և մրգերի որակով, այլ ոչ թե փորձեն թաքցնել խնդիրները հանուն սեփական իմիջի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքի որակի հարցը տարիներ շարունակ քաղաքականացվել է։ Երբ ռուսական կողմն առաջին անգամ դժգոհություններ հայտնեց Հայաստանից մատակարարվող մրգերի և բանջարեղենի վերաբերյալ, իշխանությունները խոսեցին քաղաքական ենթատեքստի մասին, իսկ ընդդիմությունը սահմանափակումները կապեց արտաքին քաղաքականության սխալների հետ։

«Բայց իրականում խնդիրը կա։ Հնարավոր է՝ դրա բարձրաձայնումը քաղաքական ենթատեքստ ունի, բայց այն իրական է։ Պետք է դա ընդունել և լուծումներ փնտրել, այլապես մենք լուրջ խնդիրներ կունենանք»,-ասաց Պիպոյանը։

Ի հաստատումն իր խոսքերի՝ փորձագետը հղում արեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներին։ Նրա խոսքով՝ փորձագետներն ու հասարակական կազմակերպությունները բազմիցս պահանջել են հետազոտությունների արդյունքները, սակայն երկար ժամանակ չեն կարողացել ստանալ դրանք։

Հաշվետվության հրապարակումից հետո, Պիպոյանի պնդմամբ, իրավիճակը չի փոխվել․ գերատեսչության պաշտոնական հայտարարություններում ստուգումների արդյունքներն այլ կերպ էին ներկայացվում։ Փորձագետը նման տեղեկատվությունն անվանում է ոչ հավաստի՝ նշելով, որ քաղաքացիների մեծ մասն ինքնուրույն չեն համադրի պաշտոնյաների հայտարարությունները հաշվետվության տվյալների հետ։

«Դիխլոֆոսի» հետքերով. որքանո՞վ են անվտանգ շուկայում վաճառվող միրգն ու բանջարեղենը

Ըստ Պիպոյանի՝ խնդիրը բնակչությանը տեղեկացնելու հարցում պետական կառույցների մոտեցումն է։ Նրա խոսքով՝ երբ խոսքն առողջության համար ռիսկերի մասին է, գերատեսչություններն առաջին հերթին պետք է հայտնեն հնարավոր վտանգի մասին, այլ ոչ թե փորձեն փրկել իրենց վարկանիշը։ Սակայն մթերքի և ջրի որակի հետ կապված իրավիճակը հակառակն է ցույց տալիս։

Փորձագետը, որպես օրինակ, նշում է վերջերս Երևանում գրանցված դեպքը, երբ խանութի աշխատակիցը մրգերի վրա միջատասպան նյութ էր փչել։

«Բնականաբար, դա աղմուկ բարձրացրեց։ Բայց եկեք համեմատենք՝ կինը, որն առանց իմանալու դիխլոֆոս է փչել, և այն պետական ապարատը, որը 50% շեղում է հայտնաբերել ու թաքցրել է այդ փաստը։ Ո՞րն է ավելի խիստ պատժելի հանցագործություն»,–ասաց Պիպոյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ հրապարակվել էր ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի հաշվետվությունը։ Գերատեսչությունը հետազոտել է բուսական ծագման արտադրանքի 179 նմուշ՝ մնացորդային նյութերի առկայության, և ևս 19 նմուշ՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների պարունակության վերաբերյալ։

Ստուգվել են խնձորը, դեղձը, ելակը, սալորը, խաղողը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, պղպեղը, սմբուկը, ձմերուկը, սեխը և եգիպտացորենը։ Նիտրատներ են հայտնաբերվել սեխի, ձմերուկի և կարտոֆիլի նմուշներում։ Լոռու մարզի եգիպտացորենի նմուշներից մեկում ԳՄՕ–ի պարունակությունը կազմել է 5,2%։ Պեստիցիդների պարունակությամբ առավելագույն շեղումներ գրանցվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի արտադրանքերում։

Դրա հետ մեկտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հայտարարել են, որ խուճապի հիմքեր չկան, իսկ հետազոտված նմուշներում արգելված պեստիցիդներ չեն հայտնաբերվել։

Հայկական արտադրանքի որակի և անվտանգության հետ կապված խնդիրներն ավելի վաղ պատճառ էին դարձել Ռուսաստան դրա մատակարարումների սահմանափակումների համար։ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումները ներդրել էր փուլ առ փուլ․ մայիսի 22-ից՝ ծաղիկների, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչու և ելակի, հունիսի 2-ից՝ կորիզավոր մշակաբույսերի և թարմ խաղողի, հունիսի 3-ից՝ սերմային մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի նկատմամբ։ Հունիսի 12-ից սահմանափակումները տարածվել էին ամբողջ կարանտինային արտադրանքի վրա։
Բացի այդ, հունիսի 2-ից կասեցվել էր Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը, իսկ հուլիսի 27-ից սահմանափակվել էր կաթնամթերքի ներմուծումը։

Leave a comment