Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է շուրջ 340 հեկտարի վրա․ բնակիչներին տարհանում են

Բաժանորդագրվել

Հրդեհը մարելու համար ներգրավվել են ինքնաթիռներ: Հրդեհի առաջացման պատճառը դեռևս անհայտ է:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիայում անտառային հրդեհը ընդգրկել է մոտ 300 հեկտար։ Այս մասին հայտնում է նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Ըստ տեղեկությունների` հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի շրջանում:

Տեղական իշխանությունները հրաման են տվել տարհանել հարակից մի քանի տարածքների բնակչությանը։

Հրդեհի առաջացման պատճառը դեռևս անհայտ է:

Փրկարարները աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ուժեր:

Leave a comment