Neuralink ընկերության ղեկավարներից Շիվոն Զիլիսն X սոցիալական հարթակում հայտնել է, որ բաժանվել է ամերիկացի գործարար Իլոն Մասկից։
«Ես նրան սիրում էի կյանքից էլ առավել. նա ինձ հարյուրամյակի արժեք ունեցող գիտելիքներ տվեց և իմ կյանքը լցրեց իմաստով, ուստի սա ինձ համար մեծ կորուստ է, սակայն, բարեբախտաբար, մենք չորս հրաշալի փոքրիկ երեխա ունենք», – գրել է կինը։
Զիլիսը հավելել է, որ կարոտելու է Մասկին, թեև հույս ունի պահպանել լավ ընկերական հարաբերություններն ու համատեղ դաստիարակել երեխաներին։
Նա իր գրառմանը կցել է միլիարդատիրոջ հետ ունեցած խոսակցության սքրինշոթը։