Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես
Այսօր առավոտյան Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես: Այդ մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր:
Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում: