Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5 աստիճանով կցրտի (PAN.am)

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, իսկ հոկտեմբերի 5-7-ն առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվել, հնարավոր է եղել նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ին առանձին հատվածներում կանխատեսվել են հորդառատ անձրևներ։ Հոկտեմբերի 4-ին սպասվել է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, իսկ հոկտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվել է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a comment