https://arm.sputniknews.ru/20261003/ararati-marzum-ynkerneri-vetshn-avartvel-e-krakvocvov-49-amja-tghamard-e-dzerbakalvel-107649310.html
Արարատի մարզում ընկերների վեճն ավարտվել է կրակոցով. 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Արարատի մարզում ընկերների վեճն ավարտվել է կրակոցով. 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Իրավապահները դեռ որոնում են հրացանը, որով կատարվել է կրակոցը։ 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T12:25+0400
2026-10-03T12:25+0400
2026-10-03T12:25+0400
հհ ոստիկանություն
այնթապ
ընկեր
վեճ
կրակոց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_da6d11d2e205ed3fd7e5191f288b3361.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում կենցաղային վեճն ավարտվել է կրակոցով․ 54-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան կրակելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 1-ի կեսգիշերից հետո Այնթապ գյուղում երկու ընկերների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում նրանք հարվածներ են հասցրել միմյանց։Դրանից հետո Այնթապի 54-ամյա բնակիչը գնացել է Նոր Կյուրին՝ վեճը շարունակելու։Ոստիկանության վարկածով՝ այնտեղ 49-ամյա տղամարդը ապօրինի պահվող հրացանով կրակել է նրա վրա։Երևանում կրակոցներ են հնչել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էՈստիանությունը հավելել է, որ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։Իրավապահները դեռ որոնում են հրացանը, որով, ըստ նախնական տվյալների, կատարվել է կրակոցը։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննությունը շարունակվում է։
այնթապ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b835f24dacdb435555f64c3f910834c9.jpg.webp
հհ ոստիկանություն, այնթապ, ընկեր, վեճ, կրակոց
հհ ոստիկանություն, այնթապ, ընկեր, վեճ, կրակոց
Իրավապահները դեռ որոնում են հրացանը, որով կատարվել է կրակոցը։
Ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 1-ի կեսգիշերից հետո Այնթապ գյուղում երկու ընկերների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում նրանք հարվածներ են հասցրել միմյանց։
Դրանից հետո Այնթապի 54-ամյա բնակիչը գնացել է Նոր Կյուրին՝ վեճը շարունակելու։
Ոստիկանության վարկածով՝ այնտեղ 49-ամյա տղամարդը ապօրինի պահվող հրացանով կրակել է նրա վրա։
Ոստիանությունը հավելել է, որ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Իրավապահները դեռ որոնում են հրացանը, որով, ըստ նախնական տվյալների, կատարվել է կրակոցը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննությունը շարունակվում է։