ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը

Քաղաքականություն

03.10.2026 | 11:55

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Երեխաների օրգանների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ոլորտում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության հնարավորությունները։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Երեխաների օրգանների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ոլորտում ծրագրերի իրականացմանը։

Գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը ու նրա կարևոր առաքելությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն աջակցում է Հայաստանում փոխպատվաստման ծրագրերին, այլև խթանում առողջապահության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության զարգացմանը։

Հիմնադրամի նախագահ Մարկ Կրոկերը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում արդեն իրականացրել է նմանատիպ ծրագրեր և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նպաստելով Հայաստանի առողջապահության համակարգում միջազգային առաջատար փորձի, ժամանակակից բժշկական գիտելիքի և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը»։

Leave a comment