https://arm.sputniknews.ru/20261002/arcakhcineri-teghahanumic-araj-karapetjany-khvosel-e-bakvo-sahakjani-ev-ruben-vardanjani-het-107642615.html
Արցախցիների տեղահանումից առաջ Կարապետյանը խոսել է Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի հետ
Արցախցիների տեղահանումից առաջ Կարապետյանը խոսել է Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի հետ
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խոսքով` այդ օրերին իրենք չէին համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, համագործակցում էին Հայաստանի զինվորականների ու Արցախի իշխանությունների… 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T23:46+0400
2026-10-02T23:46+0400
2026-10-02T23:46+0400
հայաստան
սամվել կարապետյան
բակո սահակյան
ռուբեն վարդանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/12/103619779_0:0:756:425_1920x0_80_0_0_29d9c3b18303a39a875df2ea38f717f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը արցախցիների բռնի տեղահանումից առաջ զրուցել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և հորդորել է նրանց դուրս գալ Արցախից, քանի դեռ կա դրա հնարավորությունը, սակայն նրանք չեն համաձայնել։ Նա այդ մասին ասել է «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում։Նրա խոսքով` այդ օրերին իրենք չէին համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, համագործակցում էին Հայաստանի զինվորականների ու Արցախի իշխանությունների հետ։«Թե ինչ ենք արել, այդ հարցում ես կաշկանդված եմ, բաներ կան, որ չի կարելի ասել։»,–ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։Նա նշել է, որ այդ մասին մենք կխոսեն տարիներ հետո։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/12/103619779_189:0:756:425_1920x0_80_0_0_9c7b5b54d017f166058e3fc89cae529c.jpg.webp
հայաստան, սամվել կարապետյան, բակո սահակյան, ռուբեն վարդանյան
հայաստան, սամվել կարապետյան, բակո սահակյան, ռուբեն վարդանյան
Սամվել Կարապետյանի խոսքով` այդ օրերին իրենք չէին համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, համագործակցում էին Հայաստանի զինվորականների ու Արցախի իշխանությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը արցախցիների բռնի տեղահանումից առաջ զրուցել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և հորդորել է նրանց դուրս գալ Արցախից, քանի դեռ կա դրա հնարավորությունը, սակայն նրանք չեն համաձայնել։ Նա այդ մասին ասել է «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում։
«Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ։ Իրենք միասին էին։ Եվ ես նույնիսկ պահանջում էի, որ օգտագործենք հնարավորությունը և դուրս բերենք այնտեղից։ Բակո Սահակյանն ինձ ասաց, որ չի կարող դիմել այդ քայլին, չի կարող ժողովրդին մենակ թողնել։ Եվ եղավ այն, ինչ եղավ։ Ես կարող եմ ասել, որ Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ փորձում էր պահել հայկական հողերը։ Բայց Հայաստանում մենք ունեինք իշխանություն, որը անձնազոհությամբ պատրաստ էր պահել միայն իր աթոռները։ Դրա համար էլ ունեցանք այսպիսի պատկեր»,– նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով` այդ օրերին իրենք չէին համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, համագործակցում էին Հայաստանի զինվորականների ու Արցախի իշխանությունների հետ։
«Թե ինչ ենք արել, այդ հարցում ես կաշկանդված եմ, բաներ կան, որ չի կարելի ասել։»,–ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Նա նշել է, որ այդ մասին մենք կխոսեն տարիներ հետո։