Թրամփը G7–ի առցանց գագաթնաժողովի ժամանակ չի միացրել վեբ-տեսախցիկը

Բաժանորդագրվել

Հանդիպումը նվիրված է եղել համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակին և դիզելային վառելիքի մատակարարումներին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է G7-ի առցանց գագաթնաժողովի միակ մասնակիցը, որը չի միացրել վեբ-տեսախցիկը։ Այս մասին են վկայում հանդիպման կադրերը։

Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հրապարակած կադրերում, ի թիվս այլ մասնակիցների, երևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի և Կանադայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Մարկ Քարնին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Եվ միակ մասնակիցը, որը չի միացրել վեբ-տեսախցիկը, եղել է Թրամփը։

Հանդիպումը նվիրված է եղել համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակին և դիզելային վառելիքի մատակարարումներին։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները համաձայնել են իրենց պաշարներից դիզելային վառելիքի զգալի ծավալներ բաց թողնել։

Leave a comment