Որպես հայ դուստր, քույր, կին և մայր՝ իմ բարոյական ու ազգային պարտքն եմ համարում ձայնս բարձրացնել ի պաշտպանություն Շաքիում թշնամու հարձակման ենթարկված հայ կնոջ։
Մինչ իրեն «առաջին տիկին» հռչակած անձը ընտանեկան բռնության դեմ «արշավներ» է իրականացնում, թշնամին մտնում է հայ կնոջ տուն ու կրակում նրա վրա։ Փաստորեն, մեզ հասցրել եք մի իրավիճակի, որ սեփական տան մեջ կանգնած ենք կյանքի սպառնալիքի առաջ ու ստիպված ենք դառնալ պոտենցիալ մարդասպան՝ սեփական ընտանիքն ու տունը պաշտպանելու համար։ Նախ ապահովե՛ք հայ կանանց ֆիզիկական անվտանգությունը թշնամուց, հետո նոր PR ակցիաներով հանդես եկեք։
Երբ թշնամու զինվորը հանգիստ անցնում է սահմանը, մտնում հայի տուն ու կրակում անպաշտպան կնոջ վրա, դա միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ․ դա հարված է մեր բոլորի տներին, մեր պատվին ու մեր լինելիությանը։
Կո՛չ եմ անում բոլոր հայ կանանց, մայրերին ու քույրերին․ չլռե՛լ։ Թույլ չտա՛նք, որ մեր անվտանգությունն ու կյանքը զոհաբերվեն ձևական «խաղաղության» ու PR ակցիաների ստվերում։ Մեր տունը, մեր ընտանիքն ու մեր պատիվը պաշտպանելը մեր սրբազան պարտքն է:
Կարճ իմ մասին․ ով եմ ես
Մասնագիտությամբ մանկավարժ-բանասեր եմ (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի), դասվար, հոգեբան-ստրատեգ։ Անկուսակցական եմ, հերոսի դուստր, ամուսնացած եմ, երկու զավակի մայր։
Ինձ ճանաչողները գիտեն՝ երբեք չեմ բարձրաձայնել ու գոռոզացել, որ հայրս Արցախյան պատերազմի Հերոս է։
Հա՛յ եղեք, Հա՛յ մնացեք․ Հայը Աստծո ընտրյալ Ազգն է։
Տեքստի հեղինակ և խմբագիր՝ Արևիկ Գրիգորյան