Չնայած ասում են, որ սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կարծիք կա, որ այդ տարածքներում աճող սերկևիլի տեսակներն ուտելի են դառնում միայն մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո։
Այդուհանդերձ, սերկևիլն անհիշելի ժամանակներից տարածված է եղել նաև պատմական Հայաստանում: Դեռևս 4000 տարի առաջ սերկևիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին «ոսկե խնձորներ»: Սերկևիլը համարվում էր սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշը:
Այդ պատճառով էլ Հին Հունաստանում հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկևիլ ուտեին, որպեսզի նրանք առողջ լինեին ու ապրեին համերաշխ, բարի մթնոլորտում: Հին աշխարհի բոլոր բժիշկները խորհուրդ են տվել սերկևիլը կիրառել աղիքային հիվանդությունների, փորլուծության և բազաթիվ այլ հիվանդությունների ժամանակ:
Ամիրդովլաթը նշել է, որ սերկևիլի ծաղիկներից ստացված հյութը, կաթեցնելով աչքի մեջ, կարելի է լավացնել տեսողությունը: Ըստ նրա` սերկևիլի պտուղները մաքրում են լյարդը, իսկ սերկևիլի պտուղներից ստացված յոդը կարգավորում է քրտնարտադրությունը:Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը պատմել է, որ սերկևիլն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք այն չի կորցնում նույնիսկ եփելիս։ Դրանց թվում նա առանձնացրել է հակաբորբոքային ազդեցություն, որն օգնում է ավելի արագ վերականգնվել սեզոնային հիվանդությունների ժամանակ։ Նա նշել է, որ պտուղը վիտամին C-ի բարձր մակարդակի և ցածր կալորիականության շնորհիվ խթանում է ճարպերի այրումը, կարգավորում է մարսողությունը, ճնշումը։ Բացի այդ, ըստ նրա, սերկևիլն օգնում է նվազեցնել նֆարկտների և ինսուլտների զարգացման ռիսկը: Ըստ մասնագետի, սակայն, ոչ բոլորը կարող են ուտել այն։ Նրա խոսքով՝ այն պետք է զգուշությամբ օգտագործեն ստամոքսի խոց և քրոնիկ փորկապություն ունեցող մարդիկ: Նրա խոսքով՝ պտուղը հարուստ է բուսական մանրաթելերով և մրգային թթուներով, ինչը կարող է ցավ, փքվածություն և լուծ առաջացնել։