Եվրոպան համաձայնել է շուկա դուրս բերել դիզվառելիքի պաշարների մի մասը․ Թրամփ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ-ն Ֆրանսիայից և Գերմանիայից պահանջել էր կրճատել դիզելային վառելիքի պաշարները։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպան համաձայնել է անհապաղ սկսել դիզելային վառելիքի զգալի պաշարների բացթողումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրոպան հենց նոր համաձայնեց բաց թողնել դիզելային վառելիքի կուտակված հսկայական պաշարները։ Գործընթացը կսկսվի անհապաղ»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Ֆրանսիայից և Գերմանիայից պահանջել էր կրճատել դիզելային վառելիքի պաշարները։

Դիզելային վառելիքի շուրջ խուճապը Եվրոպայում բարձրացել էր Թրամփի այն հայտարարությունից հետո, որ հնարավոր է` ԱՄՆ-ն դադարեցնի դիզվառելիքի արտահանումը (այդ դեպքում ԵՄ-ի համար կփակվեր վառելիքի մատակարարման միակ հուսալի զարկերակը)։

Նշենք, որ ԵՄ-ն չի կարողանում դիզվառելիք գնել ՌԴ-ից իր իսկ պատժամիջոցների պատճառով, իսկ Մերձավոր Արևելքից մատակարարումներն արգելափակված են շարունակվող էսկալացիայի, Հորմուզի նեղուցի և մասամբ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակ լինելու հետևանքով։

Leave a comment