Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։
«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»,– ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։