Ռուսական «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի շրջափակված մասում գտնվող Գրաչյովկա և Սերդոբինո բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ շաբաթ ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցվել Խարկովի մարզի Պետրոպավլովկա, Լոզովայա, Խրիպունի, Կրեյդյանկա, Շաբելնոյե, Նեստերնոյե և Ռուբլենոյե բնակավայրերը, իսկ երեկ վերահսկողություն է հաստատվել Խարկովի մարզի Գրաչյովկա և Սերդոբինո բնակավայրերի նկատմամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Մալայա Ռիբիցա բնակավայրի նկատմամբ։