https://arm.sputniknews.ru/20261002/evrvopakan-hanrutjuny-chi-karvogh-ditvord-mnal-karapetjany-ekhkhvum-khvosel-e-shaqii-mijadepic–107611863.html
Եվրոպական հանրությունը չի կարող դիտորդ մնալ. Կարապետյանը ԵԽԽՎ–ում խոսել է Շաքիի միջադեպից
Եվրոպական հանրությունը չի կարող դիտորդ մնալ. Կարապետյանը ԵԽԽՎ–ում խոսել է Շաքիի միջադեպից
Sputnik Արմենիա
Հայ ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ վտանգավոր այս շրջապտույտը պետք է ավարտվի, և խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T16:04+0400
2026-10-02T16:04+0400
2026-10-02T16:07+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
հայաստան
նարեկ կարապետյան
սյունիք
շաքի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107609789_0:0:1227:690_1920x0_80_0_0_86c1f2465cb5ff659dd6a85d29bf859f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիք և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպին։ Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած տանտիրուհու` 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։Նա իր ելույթի սկզբում նշել է, որ ցանկանում էր խոսել առողջապահական խնդիրների մասին, սակայն տեղի ունեցած ցնցող դեպքը ստիպում է խոսել դրա մասին։ Կարապետյանը հիշեցրել է, որ սա վերջին շրջանում արդեն 2–րդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։ Նա հիշեցրել է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը Հունգարիայում` երբ ՆԱՏՕ–ի ուսումնական ծրագրի ընթացքում ադրբեջանցի զինծառայողը կացնով սպանեց քնած հայ զինվորին, սակայն արտահանձնվեց Ադրբեջանին։«Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենն Ադրբեջանի նախագահը նրան դիմավորեց, «Ազգային հերոսի» կոչում շնորհեց և թույլ տվեց ազատ շրջել Բաքվի փողոցներում։ Վերադարձնելով նրան Ադրբեջանին՝ ԵՄ անդամ պետությունը, թեկուզ ակամայից, կանաչ լույս վառեց նման վտանգավոր վարքագծի համար»,– ընդգծել էԿարապետյանը։ Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրըՆա նշել է, որ հիմա տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների։«Այս վտանգավոր շրջապտույտը պետք է ավարտվի։ Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ։ Բռնություն գործադրողները երբեք չպետք է փառաբանվեն։ Խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։ Ո՛չ արտահանձնմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։ Այո՛ միջազգային արդարադատությանը»,– ելույթը եզրափակել է նա։Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ կնոջ ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
ադրբեջան
սյունիք
շաքի
2026
Լուրեր
am_HY
Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում
2026-10-02T16:04+0400
true
PT2M57S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107609789_235:0:1155:690_1920x0_80_0_0_c6cf633864158bf4cb5362e1a3a7c96d.jpg.webp
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, նարեկ կարապետյան, սյունիք, շաքի, տեսանյութեր, տեսանյութ, видео
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, նարեկ կարապետյան, սյունիք, շաքի, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայ ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ վտանգավոր այս շրջապտույտը պետք է ավարտվի, և խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիք և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպին։
Նա իր ելույթի սկզբում նշել է, որ ցանկանում էր խոսել առողջապահական խնդիրների մասին, սակայն տեղի ունեցած ցնցող դեպքը ստիպում է խոսել դրա մասին։ Կարապետյանը հիշեցրել է, որ սա վերջին շրջանում արդեն 2–րդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։
«Գիտե՞ք, թե ինչու են նրանք այդքան վստահ։ Պատժի բացակայության պատճառով։ Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման պատասխանատուներին, որևէ գործուն քայլ չձեռնարկեցին»,– հայտարարել է հայ ընդդիմադիր գործիչը։
Նա հիշեցրել է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը Հունգարիայում` երբ ՆԱՏՕ–ի ուսումնական ծրագրի ընթացքում ադրբեջանցի զինծառայողը կացնով սպանեց քնած հայ զինվորին, սակայն արտահանձնվեց Ադրբեջանին։
«Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենն Ադրբեջանի նախագահը նրան դիմավորեց, «Ազգային հերոսի» կոչում շնորհեց և թույլ տվեց ազատ շրջել Բաքվի փողոցներում։ Վերադարձնելով նրան Ադրբեջանին՝ ԵՄ անդամ պետությունը, թեկուզ ակամայից, կանաչ լույս վառեց նման վտանգավոր վարքագծի համար»,– ընդգծել էԿարապետյանը։
Նա նշել է, որ հիմա տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների։
«Այս վտանգավոր շրջապտույտը պետք է ավարտվի։ Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ։ Բռնություն գործադրողները երբեք չպետք է փառաբանվեն։ Խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։ Ո՛չ արտահանձնմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։ Այո՛ միջազգային արդարադատությանը»,– ելույթը եզրափակել է նա։