Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը

«Դատարանը գործի դատաքննության փուլում որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չի տեսնում  և պարոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվում է»,- այսօրվա դատական նիստում որոշեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Դատավորը հիմնավորեց, որ որևէ հիմք չկա ենթադրելու որ ՀՀ Երրորդ նախագահը դատաքննության փուլում կարող է դիմել փախուստի։

Մինչ այդ դատարանը մերժեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված։ 

«Դատարանը գրավոր ապացուցների հետազոտման փուլում Սերժ Սարգսյանի մասնակցությունն անհրաժեշտ չի համարում, մենք լրացուցիչ ծանուցումներ չենք ուղարկի, ըստ ցանկության կարող է ներկայանալ»,- Սերժ Սարգսյանի պաշտպաններին դիմեց դատավորը, բայց և նշեց, որ վկաների հարցաքննության փուլում դատարանը անհրաշետ է համարում Երրորդ նախագահի ներկայությունը։

Պետրոսյանը հայտարարեց, որ ղեկավարվելով 322 հոդվածով դատարանը որոշեց Սերժ Ազատի Սարգսյանի Քրեկան օրենսգրքի համապատասխան հոդվածով նշանակել հիմնական դատալսում՝ նախնական դատալսումներից անմիջապես հետո և կողմերի մեկնարկային ելույթները լսելուց հետո ընդմիջեց նիստը։

Leave a comment