https://arm.sputniknews.ru/20261002/hajastany-handznaru-e-sharunakelu-pvokhshahavet-hamagvortsakcutjuny-eatmum-pashinjan–107608473.html
Հայաստանը հանձնառու է շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ–ում. Փաշինյան
Հայաստանը հանձնառու է շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ–ում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևոր է համարել հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ ԵԱՏՄ–ում կառուցողական երկխոսության… 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T15:20+0400
2026-10-02T15:20+0400
2026-10-02T15:20+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
մինսկ
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։ Այդ մասին այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (նա մասնակցում է տեսակապով-խմբ.)։Փաշինյանը ևս մեկ անգամ խոսել է TRIPP («Թրամփի ուղի») նախագծի մասին, որը պիտի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև և հնարավորություն ստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար:«Դա կլինի դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։ ԵԱՏՄ գործընկերներից ակնկալում ենք որոշ լուծումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,– ասաց ՀՀ վարչապետը:Նա անդրադարձավ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումներին և վարչական խոչընդոտներին` նշելով, որ դրանք էապես դժվարացնում են ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։ Նրա խոսքով` այս առումով կարևոր է համարում հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը: «Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջխաղացումը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության հետագա ամրապնդումը»,– ընդգծեց ՀՀ վարչապետը:Հիշեցնենք՝ սա Եվրասիական միջկառավարական խորհրդի 48- րդ նիստն է ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ ընթացիկ տարում երրորդը։ Նախորդը տեղի է ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում:Հավելենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ուծաղիկները, ապա`միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-իցՌոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
մինսկ
2026
Լուրեր
am_HY
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մինսկ
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մինսկ
ՀՀ վարչապետը կարևոր է համարել հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ ԵԱՏՄ–ում կառուցողական երկխոսության շարունակումը:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։ Այդ մասին այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (նա մասնակցում է տեսակապով-խմբ.)։
«Համագործակցությունն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանն ու մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը: Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը: «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը նպատակ ունի տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով ստեղծել նոր հնարավորություններ»,– ընդգծեց նա:
Փաշինյանը ևս մեկ անգամ խոսել է TRIPP («Թրամփի ուղի») նախագծի մասին, որը պիտի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև և հնարավորություն ստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար:
«Դա կլինի դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։ ԵԱՏՄ գործընկերներից ակնկալում ենք որոշ լուծումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,– ասաց ՀՀ վարչապետը:
Նա անդրադարձավ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումներին և վարչական խոչընդոտներին` նշելով, որ դրանք էապես դժվարացնում են ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։
«Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը հիմք է հանդիսանում ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության համար: Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը դեռևս պահանջում է մեր հատուկ ուշադրությունը: Չելպոնատում կայացած միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր, ցավոք, մի շարք հարցերի շուրջ չի հաջողվել էական առաջընթաց գրանցել»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս առումով կարևոր է համարում հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը:
«Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջխաղացումը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության հետագա ամրապնդումը»,– ընդգծեց ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ սա Եվրասիական միջկառավարական խորհրդի 48- րդ նիստն է ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ ընթացիկ տարում երրորդը։ Նախորդը տեղի է ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում:
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։