Երևանում տնտեսվարողը պատասխանատվության է ենթարկվել ծխախոտի բաց վաճառքի համար

Բաժանորդագրվել

Տեսչական մարմնի ղեկավարը կարգադրագիր է տվել` հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ՍՄՈՔ ՀԱՈւՍ» ՍՊԸ–ում բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք։ Տեղեկությունը հայտնում է տեսչության մամուլի ծառայությունը։

Տեսչությունից նշում են, որ Երևանի Կոմիտասի պողոտայում տեսչական մարմինը տնտեսվարողի մոտ իրականացրել է վերահսկողական գործողություններ քաղաքացու դիմումի հիման վրա։

«Պարզվել է, որ «ՍՄՈՔ ՀԱՈւՍ» ՍՊԸ–ն ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ»,– նշել են տեսչությունից։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը կարգադրագիր է տվել հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու համար։

Հայաստանում հայտնաբերվել է թունավոր խաղալիք․ վաճառքը կասեցվել է

Leave a comment