Միրզոյանն ու Բարնսը քննարկել են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ, քննարկել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Գործընկերության կանոնադրությամբ նախատեսված տարբեր ոլորտներում փոխգործակցության դինամիկ աճը։

Միրզոյանն ու Բարնսը մտքեր են փոխանակել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների հիման վրա կապերի հետագա խթանմանը։

Արարատ Միրզոյանն ու Ռայլի Բարնսը քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունը զարգացնելու նպատակով իրականացվող ծրագրերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հետագա ամրապնդմանը նպաստող հնարավոր քայլերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերին։

Leave a comment