ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Եվրոպական միությանը կոչ է արել անհապաղ տրամադրել դիզելային վառելիքի լրացուցիչ պաշարներ։
«Մեր եվրոպացի գործընկերները պետք է արագացնեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը և անհապաղ տրամադրեն լրացուցիչ պաշարներ՝ առկա խափանումները հաղթահարելու համար»,- գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարն X սոցիալական ցանցում։
Բեսենթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ կատարում է գլոբալ էներգետիկ շուկաների կայունացմանն ուղղված իր պարտավորությունները։ Նրա կարծիքով՝ ամերիկացի ֆերմերները, բեռնատարների վարորդները և բիզնեսի ներկայացուցիչները չպետք է միայնակ կրեն վառելիքի համաշխարհային պակասուրդի բեռը։
Նախարարը դաշնակիցներին կոչ է արել խոստումներից անցնել կոնկրետ գործողությունների։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ԵՄ երկրներին 180 օրվա ընթացքում ազատ արձակել 120 միլիոն բարել դիզելային վառելիք ազգային ռազմավարական պաշարներից։