Չկա վարորդ` չկա խնդիր. ի՞նչ է փորձում անել ՆԳՆ–ն նոր խստացումներով

https://arm.sputniknews.ru/20261002/chka-varvord-chka-khndir-inch-e-pvordzum-anel-ngnn-nvor-khstacumnervov-107494590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1074/05/10740500_164:0:1439:956_1920x0_80_0_0_3d5c3860ae99641a65cf6554d9db9685.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տուգանք, վարորդ, վարորդական իրավունք, ներքին գործերի նախարարություն (նգն), տիգրան քեյան, նախագիծ

տուգանք, վարորդ, վարորդական իրավունք, ներքին գործերի նախարարություն (նգն), տիգրան քեյան, նախագիծ

Բաժանորդագրվել

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նկատում է, որ 2 տարի առաջ նույն նախարարությունը հանդես էր եկել նույն խախտման համար նախատեսված տուգանքը թեթևացնելու առաջարկով։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տուգանքներն ավելացնելով եթևեկության ծանրաբերռնվածությունը չի թեթևանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը` մեկնաբանելով ՆԳՆ–ի հեղինակած օրենսդրական փոփոխությունների նախագծերի նոր փաթեթը։
Ինչպես հայտնի է, նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների ու լրացումների նախագիծը։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է խստացնել տուգանքները ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտումների համար. «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատարների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել 10 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։ Երթևեկելի մասի 2-րդ, 3-րդ և ավելի շարքում մեքենան կայանելու համար առաջարկվում է սահմանել 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Տրանսպորտի կանգառի տարածքում կայանելու համար ևս առաջարկվում է կիրառել 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Տարիներ առաջ վարելու իրավունքից զրկված վարորդները ԱԺ-ում են․ ինչ են քննարկելու

Թվարկված խստացումները օրինագծի հեղինակները հիմնավորում են խցանումները կանխելու և բնականոն երթևեկություն ապահովելու նպատակով։

«Երթևեկությունը թեթևացնելու առումով այդ տուգանքները ոչ մի օգուտ չեն տալու։ Տուգանքներով ու թանկացումներով խնդիրը չի լուծվի»,– ասում է Քեյանը` հիշեցնելով, որ նույն հիմնավորմամբ կենտրոնում 13 անգամ թանկացրեցին «կարմիր գծերը», բայց դրանից կայանողների քանակը չնվազեց, վճարովի կայանատեղերը չդատարկվեցին։
Մեր զրուցակիցն առաջարկում է տուգանքները կրկնապատկելու փոխարեն խնդիրը լուծել երթևեկության ճիշտ կազմակերպման մոդել մշակելով։

Քեյանն առաջարկում է նաև տաքսի ծառայություն մատուցողներին նույնականացնել որպես ուղևորափոխադրող և նրանց թույլ տալ օգտվել տրանսպորտի համար առանձացված երթևեկության գոտիներից։

Անդրադառնալով երթևեկության 2-րդ, 3-րդ գծերում կայանելու համար տուգանքների խստացման առաջարկին, Քեյանը հիշեցնում է` ընդամենը 2 տարի առաջ այս խախտման տուգանքը նույն նախարարությունը նվազեցրեց` ընդառաջելով առաքման ծառայություն մատուցող վարորդների բողոքին։

«Նախկինում 0.5 տուգանային միավոր էր նախատեսված, փոխվեց 0.25-ի, քանի որ առաքման ծառայություն մատուցող ընկերությունների վարորդները, որոնք հիմնականում մեծ ավտոմեքենաներով են առաքումներ իրականացնում, հրաժարվեցին աշխատել։ Նրանց ահռելի տուգանքներ էին գալիս, և եթե նույնիսկ ընկերությունը պատրաստ էր վճարել այդ գումարները, վարորդներին նաև վարորդական իրավունքից զրկում էր սպառնում։ Տարվա համար տրված 9 տուգանային միավորը վարորդը կարող էր 1 աշխատանքային օրվա մեջ կորցնել` տարբեր խանութների մոտ ստիպված լինելով կանգնել։ Դրա համար տուգանային միավորները նվազեցվեցին։ Հիմա նորից են բարձրացնում, այն էլ` միանգամից 1 միավոր դարձնելով»,– ասում է մասնագետը։

Սեպտեմբերի 1–ից ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով

Նա նաև արձանագրում է` մեր երկրում օրենքը կիրառվում է ընտրողաբար։ Նախագծի հեղինակ ՆԳ նախարարության շենքին հարակից փողոցներում կայանված ավտոմեքենաների դեպքում երկրորդ գծում կայանելու համար նախատեսված տուգանքը, նրա խոսքով, չի կիրառվում։

«Այդ մարդիկ ասում են` մենք օպերատիվ աշխատանք ենք կատարում։ Առաքիչներն էլ առաքման աշխատանք են կատարում։ Եվ սա բերում է նրան, որ վարորդը տեսնում է` հավասարություն, արդարություն չկա, իրենք էլ են փորձում այդ արտոնությունից օգտվել»,– նկատում է նա։

Օրինագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է խստացնել նաև երեխաների տեղափոխման կանոնները խախտելու, մասնավորապես` առանց հատուկ նստելու հարմարանքի երեխային տեղափոխելու համար սահմանված տուգանքը` այն 5 000 դրամից դարձնելով 10 000 դրամ, գումարած 1 տուգանային միավոր։ Այս խստացման հետ Տիգրան Քեյանը համաձայն է, քանի որ խոսքը երեխայի անվտանգության մասին է։ Բայց և նկատում է, որ փոփոխության հեղինակներն իրենց առաջարկը չեն հիմնավորել անհրաժեշտ վիճակագրությամբ, թե տուգանքի քանի ակտ է կազմվել հենց այդ խախտման համար։ Նախագծին կից վիճակագրությւնը խիստ ընդհանուր է և վերաբերում է վթարների ժամանակ տուժած երեխաների թվին։

Նախագիծն ուսումնասիրելով` մեր զրուցակիցը եկել է այն եզրակացության, որ կառավարությունը ոչ թե երթևեկությունն է ձգտում կարգավորել, այլ ուզում է մարդկանց հանել երթևեկությունից։

«Չկա վարորդ` չկա խնդիր։ Ինչքան շատ վարորդ զրկվի վարելու իրավունքից, այնքան երթևեկությունը կթեթևանա»,– ասում է Քեյանը։

Լավություն ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը

Հանրային քննարկման դրված նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ մեկտեղ օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտությունը։

Այս առաջարկը մեր զրուցակիցը դրական է գնահատում` միաժամանակ ընդգծելով, որ աշխարհում այսօր շատ ավելի ժամանակակից ու հիգիենիկ մեթոդներ կան, որոնք, նրա խոսքով, կարելի էր ուսումնասիրել ու ներդնել նաև մեր երկրում։

Leave a comment