Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ և բախվում է աճող թվով հիբրիդային հարձակումների, որոնք ՆԱՏՕ-ն կապում է Ռուսաստանի հետ։

Ինչպես գրում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ըստ նրա՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Եվրոպայում ռուսական «վնասակար հիբրիդային հարձակումների» ցանկը մշտապես ընդլայնվում է։

Նա հիշատակել է կիբերհարձակումներ, դիվերսիաներ, հրկիզումներ, օդային տարածքի խախտումներ և անօդաչու սարքերի հետ կապված միջադեպեր։

 

Leave a comment