ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Այդ մասին հայտում են Քննչական կամիտեից։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանքի տակ է հուլիսի յոթից։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո ավելացել է նաև հարկերից խուսափելու մեղադրանքը: