Աննա Մկրտչյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին․ «Նրան պետք է փառքով հետ ուղարկել․ Նիկոլի բանաձևն է՝ հայը մեղավոր է, ադրբեջանցին՝ երբեք»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացուն վիրավորած ադրբեջանցի զինծառայողի դեպքին։

«Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ չէ, որ կալանավորվի»,– գրել է Մկրտչյանը։

Նա զինծառայողին անվանել է «պատերազմական հանցագործ»՝ պնդելով, որ նա առնչություն ունի Ստեփանակերտի հայկական եկեղեցու պայթեցման, հայկական ժառանգության յուրացման և հայերի սպանության հետ։ Գրառման մեջ Մկրտչյանը նաև քննադատել է իշխանություններին՝ գրելով, որ զինծառայողին պետք է ոչ թե «փռել ասֆալտին կամ տանել ԿԳԲ-ի պադվալ», այլ «փառքով հետ ուղարկել»։ Գրառումն ավարտել է՝ իշխանություններին վերագրելով մոտեցում, ըստ որի՝ «հայը մեղավոր է, ադրբեջանցին՝ երբեք»։

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը սեպտեմբերի 29-ին լքել էր ծառայության վայրը։ Հոկտեմբերի 1-ին Շաքիում նա կրակել էր ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Leave a comment