ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի «միջինից մինչև միջինից բարձր դասի» զինամթերք՝ «ավելի հզոր, քան երբևէ», որը Վաշինգտոնը չի փոխանցի Կիեւին:
«Կան զինատեսակներ, որոնք նախագահ [Վլադիմիր] Զելենսկին չէր ընդունի, թեև դրանք շատ հզոր զինատեսակներ են։ Նա դրանք չընդունեց, քանի որ չուներ ինքնաթիռներ և այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք պահանջվում են այդ զինատեսակների կիրառման համար», – ասել է ամերիկացի առաջնորդը Time պարբերականին տված հարցազրույցում ։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն ունի վերջին վեց ամիսների ընթացքում կուտակված զենքի մեծ պաշար։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ավելի շատ զինամթերք է փոխանցել Ուկրաինային, քան ամերիկացիները ծախսել են Իրանի դեմ պատերազմում։
Սպիտակ տան ղեկավարը «կեղծ լուրեր» է անվանել այն հաղորդագրությունները, թե Վաշինգտոնը զինամթերքի պակասուրդ ունի, և ակնարկել է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի վրա հարձակումները վերսկսելու հավանականությունը։