Փաշինյանը զգուշացրել է նոր խցանումների ռիսկի մասին և տարբերակ առաջարկել

Փաշինյանն անդրադարձել է քաղաքում խցանումների խնդրին և տարբերակ առաջարկել


ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է նոր խցանումների ռիսկի մասին և կոչ արել այլընտրանքային ճանապարհներ կառուցել:

«Գործնականում բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն արդեն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու։ Չնայած այսօր արդեն ունենք որոշակի սեզոնների, որոշակի օրերի։ Պետք է ուղղակի այլընտրանքներ ստեղծենք», – հայտարարեց Փաշինյանը կառավարության նիստում:

Վարչապետը նկատել է, որ շատ դեպքերում ճանապարհների այլընտրանքները կան, սակայն պետք է հաշվի առնել, քանի որ մարդիկ իներցիայով շարունակում են նույն ճանապարհները օգտագործել:

«Հնարավոր է` այնտեղ տարածություների որոշակի տարբերություններ կան, ես վստահ չեմ։ Պետք է նաև այլընտրանքներ ստեղծենք, որպեսզի մարդիկ Ա կետից Բ կետ տեղաշարժվելու այլ տարբերակներ էլ ունենան և այդ տարբերակներից կարողանան օգտվել», – նշեց Փաշինյանը:


Leave a comment